Միջազգային

«ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն ՌԴ-ի նկատմամբ ռազմավարություն չունեն». Չեխիայի ԱԳ նախարար

«Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԵՄ-ը ՌԴ-ի նկատմամբ ռազմավարություն չունեն»․ ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին՝ ապրիլի 3-ին Բրյուսելում շփվելով DW-ի թղթակցի հետ: «Ռուսաստանի նկատմամբ մեր ռազմավարության մասին ընդհանուր բանավեճեր չեն ընթանում ոչ ՆԱՏՕ-ում, ոչ ԵՄ-ում։ Ես դա սխալ եմ համարում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է նման քննարկումներ անցկացնենք։ Նման բանավեճի ընթացքում պետք է քննարկել նաև այն, թե ինչպես պետք է ավարտվի պատերազմն Ուկրաինայում», - նշել է նա։

«Քանի որ մենք նման իրական ռազմավարություն չունենք, պետք է հավատարիմ մնանք այն սկզբունքներին, որոնք ունենք», - ընդգծել է նախարարը՝ թվարկելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները նրա միջազգային սահմաններում, 1991 թվականի Բուդապեշտի հուշագիրը: Նա առանձնացրել է այն սկզբունքը, ըստ որի՝ Ուկրաինայի պետությունն ու ժողովուրդը պետք է ձայնի իրավունք ունենան Ռուսաստանի հետ ապագա խաղաղության մասին որոշում կայացնելիս։