Միջազգային

Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարությունը կթարմացվի մինչև տարեվերջ

Թուրքիայի ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը հաստատման կներկայացվի մինչև այս տարվա վերջ: «Կարմիր գրքի» շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Այդ մասին հայտնել է «TRT» հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է փետրվարին թարմացնել ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջազգային նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վերջին անգամ դրանում արմատական փոփոխություններ էին կատարվել 2019 թվականի սեպտեմբերին։