Միջազգային

Եվրամիությունը կրկին նախազգուշացրել է Վրաստանին

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին նախազգուշացնում է հեռու մնալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից և կոչ է անում պահպանել ժողովրդավարության առաջմղման պարտավորությունները: Այդ մասին ասվում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ։

«ԵՄ-ը ցավում է, որ այս հարցը կրկին քննարկվում է՝ չնայած 2023 թվականի մարտին հասարակական և միջազգային ուժեղ արձագանքին։ Քաղհասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և զլմ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքում են: Դա նույնպես վճռորոշ նշանակություն ունի ԵՄ- ին անդամակցության գործընթացի համար», - ասված է հայտարարության մեջ։ Եվրամիությունում հիշեցնում են, որ Վրաստանը համայնքին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել բարեփոխումների անցկացման պայմանով: Հանձնարարականները վերաբերում էին, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ազատ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև հակաեվրոպական ապատեղեկատվության դեմ պայքարին: