Միջազգային

«Ռազմական աջակցությունը ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին». Չավուշօղլու

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՆԱՏՕ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ 

«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Փոխարենը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արևմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար», - ընդգծել է նա։