Միջազգային

Լեհաստանին զրկել են իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի լիցենզիայից

Քաղաքական գործիչների ապօրինի գաղտնալսման հետ կապված սկանդալը հանգեցրել է նրան, որ Լեհաստանին զրկել են իսրայելական Pegasus ծրագրային ապահովման լիցենզիայից: Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ, տարբեր տվյալներով, Լեհաստանի հատուկ ծառայությունները «Pegasus»-ի միջոցով գաղտնալսել են երկրի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկուն, ներկայիս վարչապետ Դոնալդ Տուսկին, այլ քաղաքական գործիչների, ինչպես նաև գործարարների, փաստաբանների, հասարակական գործիչների: