Միջազգային

«Հայաստանը պետք է պատասխանատվություն կրի սեփական որոշումների համար». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում կրկին մեղադրել է Հայաստանին։ 

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի տարածաշրջանային ծրագրերին, մենք հենվում ենք ռեալ փաստերի վրա։ Ապրիլի մեկից Հայաստանի մայրաքաղաքում են գտնվում Պենտագոնի ինստրուկտորներ, որոնք եկել ենք կիսվելու ամերիկյան ռազմական քարոզչության մեթոդներով։ Մարտի 19-ին Ստոլտենբերգն էր Հայաստանում, նա կրկին տարածում էր հակառուսական նարրատիվներ։ Նախորդ սեպտեմբերին հայ-ամերիկյան զորավարժություններ էին Հայաստանում։ Այս ամենը հակառուսական ուղղվածության միջոցառումներ են և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Հայաստանն ու նրա ղեկավարությունը փորձ ունեն ներտարածաշրջանային հարցերը լուծել իրենց ու հարևանների ռեսուրսներով։ Հենց այս բոլորում ԵՄ-ը, իսկ իրականում՝ ՆԱՏՕ-ն, խառնվում են, պաշտոնական Երևանի մոտ խնդիրներ են սկսում, որոնք հետո վերագրվում են նրանց (Ռուսաստանին), որոնց հետ գործակցությունից իրենք հրաժարվել են։ Եթե այդպիսի որոշումներ են կայացվում, դրա համար պետք է պատասխանատվություն կրել, ոչ թե վերագրել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին կամ վատ եղանակին։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ»։