Միջազգային

«Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ». Զախարովա

«Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են»․ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես տեսել եմ Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասել է, որ Հայաստանը եվրոպական, ժողովրդավարական և ինչ-որ արժեքների կրող է։ Գիտե՞ք՝ ինչն է ինձ զարմացնում․ իսկ ինչու՞ են ներկա իշխանությունների ներկայացուցիչները Երևանում այդքան դեմպինգ անում։ Ինչու՞ են նրանք համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը՝ մշակույթի, պատմության, պետականության, որը եղել է, կներեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս՝ իսկապես փակուղում գտնվող Եվրոպական միության հետ։ Հենց այդ մասին են նրանք խոսում, երբ խոսքը վերաբերում է եվրոպական ժողովրդավարությանը», - ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։