Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Հաքքարիում, Իզմիրում և Վանում, անկարգություններ են սկսվել՝ Վան նահանգի ընտրական հանձնաժողովի կողմից ընդդիմության թեկնածու, DEM պրոքրդական կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանին ընտրություններից հանելու պատճառով, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների ու ձերբակալությունների:
Սիիրտում մի խումբ ցուցարարներ հավաքվել են DEM կուսակցության կենտրոնակայանի դիմաց և երթով շարժվել դեպի հրապարակ՝ չնայած հավաքը կենտրոնակայանի տարածքով սահմանափակելու՝ ոստիկանության պահանջներին: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով ձերբակալվել է 4 մարդ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Դիարբեքիրում, Բաթմանում, Բիթլիսում, Շիրնակում և Իզմիրում: