Միջազգային

«Արևմուտքը ցանկանում է, որ Հայաստանը կորցնի իր սուվերենությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը կատարել են իրենց պարտավորությունները իսկ Արևմուտքն ու ԱՄՆ-ն անվստահելի են Հայաստանի համար, ասել է. 

«Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն, թե ԱՄՆ–ն ինչպես է լքել իր դաշնակիցներին, ինչ խառնակ վիճակներ է ստեղծել իր եղած տարածաշրջաններում։ Թող իրենց համար հիշեն ու իմանան, երբ սպասվում են եռակողմ, քառակողմ կամ այլ հանդիպումներ, թող հիշեն, թե ԱՄՆ-ն իր մերձավոր դաշնակիցներին ինչ վիճակի է հասցրել։ Արմտյան կուրատորները ցանկանում են, որ Հայաստանը կորցնի իր սուվերենությունը։ Նրանք շատ են խոստանում (օրինակ, Սերբիային) ներդրումներ, տնտեսական աջակցություն, բայց խոստումները չեն կատարում»։