Միջազգային

Գալուզինն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կ. Ջալալիի հետ: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով Հարավային Կովկասում իրադրության հետագա կայունացման վրա: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել զգալի ներուժ ունեցող «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում:

Հաստատվել է երկու կողմերի տրամադրվածությունը տարածաշրջանում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցում, առաջին հերթին՝ կապված «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հետ։