Միջազգային

Բլինքենն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում ու Մերձավոր արևելքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և քննարկել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները: Այդ մասին ասվում է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Մակրոնը վերահաստատել են վճռական աջակցությունը Ուկրաինայի՝ ազատության համար պայքարին», - ասել է Միլլերը․ «Նրանք նաև համակարծիք են եղել Գազայի հատվածում հակամարտության տարածումը կանխելու կարևորության վերաբերյալ, այդ թվում՝ Լիբանանում էսկալացիա թույլ չտալու միջոցով»: