Միջազգային

Ճապոնիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսային բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը։ Այս պահին զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Վերջին անգամ Կիսիդան և Զելենսկին հեռախոսային բանակցություններ են անցկացրել 2023 թվականի նոյեմբերին։ Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ շփվել են 2023 թվականի հուլիսի վերջին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։