Միջազգային

Իսրայելը ընդունում է ԱՄՆ անհանգստությունը Ռաֆահի գործողության վերաբերյալ

Իսրայելի պաշտոնատար անձինք երկուշաբթի համաձայնել են հաշվի առնել ԱՄՆ-ի մտահոգությունը Ռաֆահում ծրագրվող հարձակման կապակցությամբ․ ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գազայի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալներին ոչնչացնելու այլընտրանքային եղանակների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հետ վիրտուալ հանդիպումից հետո:

«Հանդիպումը ԱՄՆ -ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարությամբ ավարտվել է՝ արդեն հաջորդ շաբաթ հետագա անձնական բանակցությունների պլանի ընդունմամբ», - ասված է հայտարարության մեջ: