Միջազգային

Լուկաշենկոն պաշտոնյաներին արգելել է բողոքել պատժամիջոցներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արգելել է կառավարությանը և պաշտոնյաներին՝ բողոքել պատժամիջոցներից:

«Ես ելնում էի պարզ տրամաբանությունից, այսօր կարող եմ ասել, որ եթե ձեռնարկության ղեկավարին, պաշտոնյային, տնօրենին հնարավորություն տրվի չլարվել և աշխատանքից կտրվել, նա դրանից կօգտվի: Ես չեմ կարող ասել, որ այդ ամենը պետք է անել», - ասել է նա: «Ուստի, ես անմիջապես ասացի՝ մոռացեք, ձեզ համար պատժամիջոցներ չկան»,-Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Ի՞նչ տարբերություն մեր ժողովրդի համար՝ պատժամիջոցներ կան, թե չկան։ Նրանք ուզում են ապրել, ուզում են աշխատել, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր մարդիկ ապրեն, աշխատեն եւ կարողանան ընտանիք պահել», - ասել է Բելառուսի ղեկավարը։