Միջազգային

Իրանը կորոշի՝ ինչպես և երբ կպատասխանի Իսրայելին. Քանանի

Իրանը, իրեն վերապահելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը որոշում կկայացնի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակի վերաբերյալ․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Քանաանին հավելել է, որ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման մասշտաբները հետաքննվում են, ու պատասխանատվությունն Իսրայելի վրա է:

Ապրիլի 1-ին «SANA» գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Դամասկոսում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպաների նահատակության մասին: