Միջազգային

Իրան-Իսրայել հարաբերությունները ավելի են սրվում

Իսրայելի և Իրանի միջև թաքնված դիմակայությունն ավելի ու ավելի է նմանվում բացահայտ պատերազմի։ Այդ մասին ասվում է «Նյու Յորք Թայմս» (NYT) թերթում հրապարակված հոդվածում։

Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո խորացած Իրանի և Իսրայելի թաքնված դիմակայությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Այսպես, Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հրթիռային հարվածը դարձել է այդ դիմակայության ամենախոշոր հարձակումներից մեկը, ինչը, պարբերականի կարծիքով, նշանակում է հակամարտության սրում բաց պատերազմում։