Միջազգային

Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Սաուդյան Արաբիա

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մտադիր է այս շաբաթ այցելել Սաուդյան Արաբիա՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների համար՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հասնելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին: 

Սալիվանը պլանավորում էր բանակցություններ վարել թագաժառանգի հետ՝ իրավիճակը պարզելու համար, սակայն լուրջ առաջընթաց չէր սպասում: ԱՄՆ-ն աշխատում է հարաբերությունների կարգավորման առաջընթացի ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 21-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան «լավ առաջընթաց» են գրանցել Թագավորության և Իսրայելի հարաբերությունների կարգավորման բանակցություններում՝ չնշելով գործարքի կնքման ժամկետները: