Միջազգային

Իսրայելի ավիահարվածը Դամասկոսում Իրանի բարձրաստիճան գեներալ է սպանել

Լիբանանում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի գլխավոր հրամանատար Մոհամեդ Ռեզա Զահեդին  իր լեյտենանտի և մոտ հինգ այլ սպաների հետ սպանվել է երկուշաբթի օրը Իսրայելի ավիահարվածի արդյունքում: Զահեդին ներկայիս պատերազմի սկզբից ի վեր սպանված ամենաբարձրաստիճան իրանցին է, նույնիսկ ավելի բարձր, քան դեկտեմբերին սպանված Սայեդ Ռեզա Մուսավին, հայտնում է թե Jerusalem Post-ը:

Դամասկոսի Մեզզե շրջանում տեսել են, թե ինչպես են փրկարարները մագլցել դեսպանատան գլխավոր շենքին հարող դիվանագիտական կորպուսի տարածքում ավերված շենքի բեկորների վրայով: Փլատակների դիմաց գտնվող սյան վրա կախված էր իրանական դրոշը։