Միջազգային

Իսրայելի հարվածից Պաղեստինում միջազգային աշխատակիցներ են զոհվել

Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Գազայի հատվածի Դեյր Էլ Բալախ շրջանում ավիահարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, որոնց թվում միջազգային մարդասիրական ծրագրի աշխատողներ են եղել: Պաղեստինյան լրատվամիջոցները հավելել են, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է ևս մի քանի մարդ: Նշվում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը լողափից ոչ հեռու ճանապարհին քաղաքացիական մեքենա է խոցել:

«Իսրայելի Պաշտպանության բանակը մանրակրկիտ հետաքննություն է սկսել միջադեպի հանգամանքները պարզելու համար», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: