Միջազգային

ԱՄՆ-ն զենքի վաճառքի նոր գործարք է քննարկում Իսրայելի հետ

Ինչպես հաղորդում է «Politico»-ն, ԱՄՆ պաշտոնյաները դիտարկում են Իսրայելի հետ զենքի նոր գործարքը: «Politico»-ի տվյալներով՝ Իսրայելին ամերիկյան զենք վաճառելու համար դիտարկվում են 50 F-15 կործանիչ, AID-120 միջին հեռահարության «օդ-օդ» դասի 30 կատարելագործված հրթիռ և «ուղղակի խոցման զինամթերքի մի շարք համատեղ հավաքածուներ, որոնք բութ ռումբերը վերածում են բարձր ճշգրտության զենքի:

Բերդենի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կհաստատի վաճառքը: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ, ըստ «Politico»-ի զեկույցի, «տարիներ կանցնեն, մինչև զենքը հասնի Իսրայել»: