Միջազգային

Նեթանյահուն ցանկանում է փակել «Al Jazeera»-ն Իսրայելում

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի խոստացել է վերացնել Քաթարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստատեսային ցանցի տեղական գրասենյակը, քանի դեռ շարունակվում է Գազայի պատերազմը:

Խորհրդարանը որոշել է նիստ գումարել՝ անհրաժեշտ օրենքը վավերացնելու համար։ Քնեսեթը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս Իսրայելում ժամանակավորապես փակել օտարերկրյա հեռարձակող ընկերությունները, որոնք համարվում են ազգային անվտանգության սպառնալիք: