Միջազգային

Ուկրաինան շարունակում է ԱԹՍ-ներով գրոհել ՌԴ նավթագազային օբյեկտները

Անօդաչու սարքը երեքշաբթի առավոտյան գրոհել է Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի նավթավերամշակման համալիրը։ Բռնկված հրդեհը հաջողվել է մարել 20 րոպեում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։

Ավելի վաղ Թաթարստանի իշխանությունները հայտնել էին, որ երեքշաբթի Էլաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում է իրականացվել: Տուժել է 6 մարդ։ Լուրջ ավերածություններ չկան, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Ամենայն հավանականությամբ, այս հարձակումները Ուկրաինայի ԶՈւ գործողությունների արդյունք է, որով Ուկրաինան փորձում է պատասխան հարված հասցնել իր էներգետիկ օբյեկտների ոչնչացմանը և շարքից հանել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքները։