Միջազգային

«ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար»․ Կլաար

ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

«Դիտորդական առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- գրել է Կլաարը։