Միջազգային

Իսրայելի բանակը դուրս է եկել Աշ-Շիֆա հիվանդանոցից

Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները լքել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան «Աշ-Շիֆա» բժշկական համալիրը՝ դրա տարածքում ռազմական գործողություն իրականացնելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը, իսրայելական զորքերը «ամբողջությամբ դուրս են բերվում համալիրից և նրա շրջակայքից» ռազմական գործողությունից հետո, որը տևել է մոտ երկու շաբաթ: