Միջազգային

Նեթանյահուն խնդիրներ է ստեղծում գերիների գործարքի համար. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի անանուն առաջնորդը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ասել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է ժամանակ շահել և իր վրա վերցնել Գազայում պահվող պատանդների ընտանիքների զայրույթը, սակայն նա խոչընդոտներ է ստեղծում համաձայնության հասնելու համար:

ՀԱՄԱՍ-ի անանուն առաջնորդը հավելել է, որ իսրայելական պատվիրակությունը համաձայնության հասնելու լիազորություն չունի: Նա ընդգծել է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը իսրայելական «ագրեսիան» դադարեցնելու, «օկուպացիոն ուժերը» դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ այդ թվում նկատի ունենալով տեղահանվածներին Գազա վերադարձնելու և վերականգնումն ու օգնության ակտիվացումը: