Միջազգային

Նեթանյահուն վերականգնվում է վիրահատությունից հետո

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն բուժում է ստանում Երուսաղեմի «Հադասա-այն-Քերեմ» բժշկական կենտրոնում՝ երեկ ուշ երեկոյան այնտեղ կատարված ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո: Վիրահատությունից հետո հիվանդանոցը կարճ տեսաուղերձ է հրապարակել: Տեսանյութում վիրահատությունը կատարած վիրաբույժները հայտնում են, որ այն հաջող է անցել, Նեթանյահուն գիտակցության է եկել և խոսում է իր ընտանիքի հետ.

«Նրա վիճակը կատարյալ է», - ասել է ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Ալան Պիկարսկը։