Միջազգային

Պարզվել են Իսպանիայում ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովի սպանության մանրամասները, ով ուղղաթիռ էր առևանգել Ուկրաինա

Իսպանիայում ռուս ռազմական օդաչու Մաքսիմ Կուզմինովի սպանության մեջ կասկածվող երկու անձինք հանցագործության վայրում թողել են «Մակարով» ատրճանակի 9 միլիմետրանոց փամփուշտների պարկուճները: Այդ մասին հաղորդում է New York Times-ը: Կուզմինովը 2023թ. հոկտեմբերին մեկնել է Ուկրաինայից: Նա բնակություն է հաստատել Իսպանիայի Վիլյախոյոս քաղաքում՝ Միջերկրականի ափին, որը հայտնի է Մեծ Բրիտանիայից և Արևելյան Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում: Նա ապրում էր բազմաբնակարան շենքում՝ լողափից տասը րոպե քայլելու հեռավորության վրա։

Կուզմինովն Իսպանիայում «անխոհեմ կյանք» է վարել, պարբերականին հայտնել է սպանության հետաքննությունը վերահսկող Քաղաքացիական գվարդիայի բարձրաստիճան աշխատակիցը: Նախկին օդաչուն գնում էր ռուսների և ուկրաինացիների շրջանում սիրված բարեր և ծախսում Ուկրաինայի իշխանություններից ստացված գումարները, Օրինակ ՝ Սև Mercedes S-Class-ով շրջում էր Վիլախոյոս քաղաքում:

Թե կոնկրետ ինչպես են մարդասպանները գտել Կուզմինովին, դեռ պարզված չէ, բայց ուկրաինացի երկու բարձրաստիճան պաշտոնյա nyt-ին ասել են, որ օդաչուն կապվել է Ռուսաստանում գտնվող նախկին ընկերուհու հետ և հրավիրել նրան գալ իր մոտ Իսպանիա: «Դա լուրջ սխալ էր»,- ասել է պաշտոնյաներից մեկը: