Միջազգային

Իսրայելի օդուժը Լիբանանի հարավում հարված է Հզբոլլահին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Լիբանանի հարավում գտնվող Ռաշա էլ Ֆուխհար շրջանում գրոհել են շիական «Հզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների ֆորպոստը: Ինչպես հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը, շիա զինյալների դիրքերին հասցվել է առնվազն վեց հրթիռային հարված:

Ավիահարձակումն իրականացվել է նաեւ Էլ Հաբբանիա բնակավայրի մերձակայքում, որտեղ տեղակայված են «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» սուննի խմբավորման ջոկատները, որը հանդես է գալիս որպես «Հեզբոլլահի» և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դաշնակից: