Միջազգային

Իսրայելի ԱԳՆ արձագանքել է ՏԻՄ ընտրություններում Թուրքիայի նախագահի կուսակցության պարտությանը

Իսրայել ԱԳՆ արձագանքել է տեղական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությանը։

«Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում Էրդողանի թեկնածուները պարտվել են։ Շնորհավորում ենք Ստամբուլում և Անկարայում հաղթողներին։ Սա հստակ ազդանշան է Էրդողանին՝ Իսրայելի դեմ սադրանքներն այլևս չեն գործում»,– հայտնել են Իսրայելի ԱԳՆ–ից։