Միջազգային

Հռոմի Պապն առաջարկել է ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակում կազմակերպել

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է Ռուսաստանին և Ուկրաինային փոխանակել գերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով:

«Կոչ անելով հարգել միջազգային իրավունքի սկզբունքները՝ ես հույս ունեմ, որ բոլոր գերիների փոխանակումը տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ բոլորը բոլորի դիմաց»,- ասել է Հռոմի Պապն ավանդական ուղերձում: