Միջազգային

Նեթանյահուն վիրահատության կենթարկվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը ռազմական կաբինետի նիստից հետո ճողվածքի հեռացման վիրահատության կենթարկվի, հայտնում է The Times of Israel-ը։

74-ամյա քաղաքական գործչի ճողվածքը հայտնաբերվել է երեկ երեկոյան՝ սովորական հետազոտության ժամանակ։ Վիրահատությունը տեղի կունենա ընդհանուր անզգայացման պայմաններում։

Նեթանյահուի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կկատարի փոխվարչապետ և Արդարադատության նախարար Յարիվ Լևինը։