Փարիզում անցկացվող 2024թ. օլիմպիական խաղերում ռուս և բելառուս մարզիկներին չեն ընդունի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ես ուզում եմ ռուս և բելառուս մարզիկներին ասել, որ Փարիզում նրանց չեն ողջունում, իսկ ուկրաինացի մարզիկներին և ամբողջ ուկրաինացի ժողովրդին, որ մենք նրանց շատ ենք աջակցում»,- Իդալգոյի խոսքը մեջբերում է AFP գործակալությունը: