Միջազգային

Վրաստանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ 

4,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները գրանցվել են 17:44-ին, իսկ երկրորդը՝ 4,0 մագնիտուդով, տեղական ժամանակով 17:50-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի արևմուտքում գտնվող Օնի քաղաքից հարավ-արևելք: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: