Միջազգային

Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտելու է 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն գտել ազատություն, չեն վերադարձրել գրավյալ հողերը և չեն ստեղծել անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար, որպեսզի կյանքի կոչվի Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը»,- ասել է Էրդողանը: