Միջազգային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման վտանգի տակ է. Bild

Bild պարբերականը պնդում է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման վտանգի տակ է: 

Այն պետք է տեղի ունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը՝ Գերմանիայում: 

Այդ պատճառով ամբողջ երկրում կկիրառվի դրոնների համապարփակ համազգային արգելք: