Միջազգային

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները Հարավչինական ծովում համատեղ ռազմածովային պարեկություն կսկսեն

ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները Հարավչինական ծովում համատեղ ռազմածովային պարեկություն կսկսեն՝ Չինաստանին հակազդելու համար: Այս մասին գրում է Politico-ն:

Անանուն բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին պատմել է, որ նման որոշում են կայացրել Չինաստանի, Ֆիլիպինների, Վիետնամի, Մալայզիայի և Բրունեյի դիմակայության սրման ֆոնին՝ Սպրակլի արշիպելագի պատճառով: