Միջազգային

Գազայում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ 5 մարդ է մահացել

Գազայում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ 5 մարդ է մահացել, ևս 30-ը վնասվածքներ են ստացել:

Կարմիր խաչի տվյալներով՝ հազարավոր մարդիկ սպասում էին ալյուրով և այլ մթերքներով բեռնված 15 բեռնատարների ժամանմանը։

Մարդիկ սկսել են նետվել անիվների տակ՝ իրենց չափաբաժինը ստանալու համար: