Միջազգային

«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին ու խոսել ԵՄ-Հայաստան-ԱՄՆ ապրիլի 5-ի սպասվելիք հանդիպումից․ «ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների»․ ասել է Բայրամովը։

Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը խոսել է  տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: