ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություններ է տվել 102-րդ ռազմաբազայի՝ ՀՀ-ում տեղակայման, Հայաստանի սուվերենության ու այլ հարցերի վերաբերյալ։
«Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է». հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«ԵՄ-ը Հայաստանն ընկալում է միայն որպես Եվրոպայի համար ռեսուրսների և շահույթի աղբյուր և ցանկանում է Բրյուսելում որոշել հանրապետության շահերն ու առաջնահերթությունները», - նշել են ԱԳՆ-ում:
«Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգային համակարգն արդեն այսօր՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: