Միջազգային

Ռուսաստանի և Հայաստանի օրակարգում երբեք չի քննարկվել միացումը ՌԴ-Բելառուս միութենական պետությանը. Կոպիրկին

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «24news» լրատվականին որտեղ խոսել է Հայաստանի կողմից Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու խնդիրների ու հեռանկարների մասին։ «Ես՝ որպես ՌԴ դեսպան, դրական եմ համարում, երբ ինչ-որ հասարակական շրջանակներ խոսում են այս թեմայով, կողմ են արտահայտվում այդ գործընթացին։ Բայց ինձ՝ որպես ՌԴ դեսպան, հայտնի չի, որ երբևիցե նման հարցը դառնա Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական երկխոսության թեմա», - ասել է նա։