Միջազգային

Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է ընտրությունները սաբոտաժի ենթարկելու փորձի մեջ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ 

«Զուրաբիշվիլին բարոյական իրավունք չունի խոսել ընտրությունների մասին, քանի որ իր վետոյով նա ուղղակիորեն աջակցել է ԿԸՀ-ում փակուղային իրավիճակի պահպանմանը, բոլորը հստակ տեսնում են, որ նրա միակ նպատակը դիվերսիան է և ինչ-որ սպառնալիք կամ խնդիր ստեղծելը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի նախագահն այսօր քննադատել է կառավարության դիրքորոշումն առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանում ընտրատեղամասեր բացելու հարցում։ 

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Զուրաբիշվիլիի նպատակն ինքնին ընտրությունները նսեմացնելն է, որին նա չի հասնի»,- նշել է վարչապետը։