Լեհաստանի և Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ «Polsat» հեռուստաալիքի եթերում․
«Այսօրվա դրությամբ մենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ յոթ համաձայնագիր ենք ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ։ Սպասում ենք Լեհաստանի հետ նման համաձայնագրի ստորագրմանը», - նշել Է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից լուրջ ազդակներ և քայլեր է ակնկալում հուլիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում: