Միջազգային

Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին կամ հունիսին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ հարցազրույց է տվել ամերիկյան CBS News-ին։

  • Ես ձեզ հաստատ կասեմ, որ մեծ սպառնալիք կա։ Ամերիկացի զինվորները ստիպված կլինեն պաշտպանել ՆԱՏՕ-ի երկրները, Լեհաստանը, Բալթյան երկրները: Նրանք առաջինն են հարվածի տակ։ ԱՄՆ Կոնգրեսը պետք է պահպանի ոչ միայն ուկրաինացիների կյանքը, այլև իրենց ընտանիքները։ Դրա համար պետք է օգնել Ուկրաինային։
  • Ուկրաինան պատրաստ չէ պաշտպանության ռուսական լայնածավալ հարձակման դեպքում։ Այժմ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է միայն կայունացնել իրավիճակը, սակայն բանակի համար դժվար է պայքարել Ռուսաստանի դեմ՝ հրետանու պակասի պատճառով, որը գրեթե սպառվել է։
  • Ամենից շատ Կիևին անհրաժեշտ է Patriot հրթիռային համակարգեր ու հրետանի։ Patriot համակարգերը, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայում, մեզ են փոխանցել ոչ թե ԱՄՆ-ն, այլ ուրիշ երկրներ։
  • Ուկրաինային հատկացվող օգնությունից տասնյակ միլիոնավոր դոլարներ են մնում ԱՄՆ-ում։ Ես շնորհակալ եմ Վաշինգտոնին աջակցության համար, բայց պետք է հաշվի առնել ֆինանսավորման բնույթը։
  • Գազայի պատերազմը նվազեցրեց ուշադրությունը Ուկրաինայի պատերազմին։
  • Եթե Ուկրաինան պարտվի, ապա Պուտինն այստեղ կանգ չի առնի։ Այն տարվել է ԽՍՀՄ-ը վերականգնելու մոլուցքով։