Միջազգային

«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

ԱՄՆ պետդեպի քարտուղար Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ արձագանքը ապրիլի  5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանն ու մեկնաբանել է դրա օրախարգը։ 

«Որոշակի խառնաշփոթություն, որը մենք տեսանք տարածաշրջանում, պայմանավորված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: Ինչ վերաբերում Է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ այն աշխատում է իր առևտրային գործընկերությունները դիվերսիֆիկացնելու և մարդասիրական կարիքները բավարարելու ուղղությամբ, և ոչ մի այլ բանի վրա», - նշել է Միլլերը։