Միջազգային

ԱՄՆ-ն մարտի 7-ին ՌԴ-ին տեղեկացրել է ահաբեկչական սպառնալիքի մասին

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ մարտի 7-ի առավոտյան ԱՄՆ-ն ռուսական հետախուզական ծառայություններին գրավոր տեղեկատվություն է տրամադրել մոտալուտ ահաբեկչության մասին, սակայն նա չի հստակեցրել, թե ինչ բնույթի է եղել տեղեկությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Մարտի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին, սովորական ընթացակարգերի համաձայն և հաստատված ուղիներով, որոնք բազմիցս օգտագործվել են ԱՄՆ նախկին կառավարության կողմից, մենք գրավոր նախազգուշացում ենք ուղարկել ռուսական հետախուզական գործակալություններին»,- ասել է Քիրբին հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Քիրբին նաև հիշեցրել է, որ հաջորդ օրն ԱՄՆ-ն Ռուսաստանում իր դեսպանատան կայքում նախազգուշացում է հրապարակել Մոսկվայում զանգվածային միջոցառումների, այդ թվում՝ համերգների մասնակցության վտանգի մասին։

«Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կշարունակի տեղեկություններ փոխանցել այլ երկրներում հնարավոր ահաբեկչությունների մասին՝ անկախ նրանց հետ հարաբերություններից»,- հայտարարել է խոսնակը։