Միջազգային

«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմամգալի Տասմագամբետովը անդրադարձել է ՀԱՊԿ գործունեությանը և, ի թիվս այլ հարցերի, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին․

«Երևանն, իսկապես, վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին: Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացվել ՀԱՊԿ–ին իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ», - նշել է Տասմագամբետովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական