Միջազգային

Հնդկաստանը սերիական կործանիչներ կարտադրի

Հնդկական արտադրության «Tejas MK 1A» նորագույն սերիական կործանիչի առաջին թռիչքը տեղի է ունեցել Բանգալորի (Կարնատակա նահանգ) «Hindustan Aeronautics Limited (HAL)» ավիաշինական ընկերության փորձնական օդանավակայանում:

«The Times of India» թերթի փոխանցմամբ՝ փորձարկումների ավարտից հետո կործանիչը կհամալրվի ռադիոտեղորոշիչ նախազգուշացման թվային համակարգերով, նորագույն բորտային ռադարով, հրթիռային հարձակումների մասին նախազգուշացման համակարգերի արտաքին բլոկներով, ինչպես նաև կատարելագործված «օդ - օդ» հրթիռներով: