Միջազգային

Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած օրենքը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին, խտրական է նրանց համար, որոնք խոսում են Եվրոմիության երկրներում պաշտոնական լեզու չհանդիսացող լեզուներով, մասնավորապես, ռուսերեն, հայերեն և գնչուերեն: Ժնևում հրապարակված զեկույցում նման եզրակացության է հանգել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը։

ՄԱԿ-ում հիշեցրել են, որ 2023թ․ դեկտեմբերի 8-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենսդրական ակտերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին։ Փաստաթուղթը «բարելավել է փոքրամասնությունների լեզվական իրավունքները, որոնք օգտագործում են Եվրամիության լեզուները ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթության, ինչպես նաև գովազդի և ընտրական արշավների մեջ» և մի շարք այլ ոլորտներում: Միևնույն ժամանակ, այն «պահպանում է խտրական տարբերակված վերաբերմունքը՝ մի կողմից ԵՄ պաշտոնական լեզուներով խոսող ազգային փոքրամասնությունների, մյուս կողմից՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որոնց լեզուները չեն հանդիսանում ԵՄ պաշտոնական լեզուներ, օրինակ, ռուսերեն, հայերեն կամ գնչուական»։