Գազայի հատվածի 36 հիվանդանոցից առնվազն 24-ը չեն գործում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում։
«Գազայում առողջապահական համակարգը քայքայվում է շարունակվող ռազմական գործողությունների և հասանելիության սահմանափակման հետ կապված խնդիրների պատճառով, ինչը հանգեցնում է շարքից դուրս եկած հիվանդանոցների թվի աճին»,-ասված է փաստաթղթում: