Միջազգային

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում շարունակվող «կետային օպերատիվ գործողության» ընթացքում ոչնչացրել են շուրջ 200 զինյալի: Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Բանակն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը շարունակում են կետային օպերատիվ գործողությունը «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում՝ կանխելով քաղաքացիական անձանց, հիվանդներին, բժշկական թիմերին և բժշկական սարքավորումներին վնաս պատճառելը: Գործողության մեկնարկից ի վեր հիվանդանոցի շրջանում ոչնչացվել է մոտ 200 ահաբեկիչ», - ասվում է հաղորդագրության մեջ։